«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ոստիկանական մաֆիա չի՛ լինելու

Ոստիկանական մաֆիա չի՛ լինելու
28.05.2024 | 14:24

Այս բառը շատերին տանում է դեպի 1930 թվականներ, երբ ԱՄՆ -ում ալկոհոլի արգելքի տարիներին իտալական հանցավոր խմբեր հայտնվեցին, որոնք զգալի պատմական դերակատարներ դարձան, մինչև դրանց ջախջախումը։ Այնուհանդերձ մաֆիայի բնորոշ որոշ բաղադրիչներ շատ արագ ընկալվեցին հետագայում նաև նախկին խորհրդային երկրներում, այդ թվում Հայաստանում։ Այստեղ քրեական ենթամշակույթի հետ զուգահեռ սկսվեց պետական որոշ պաշտոնյաների կողմից մաֆիոզ կառույցների ձևավորումը։

Պետական որոշ սրիկա պաշտոնյաներ գնացին ընդհուպ զինված խմբավորումների կազմավորում և վարձու մարդասպանների խմբերի ստեղծում` ներքին գործերի, իրավապահ մարմինների ընդերքում։

Անցել են տարիներ, բայց կարծես երկրում նորից ոստիկանության առանձին ստորաբաժանումներում դիտարկվում են մաֆիոզ տարրեր, յուրահատուկ ձեռագրով։

Որո՞նք են դրանց բնութագրող հատկանիշները.

1. իրավապահ ընդհանուր համակարգից որոշակի խզված կապ:

2. Որոշակի պարգևատրման համակարգ, որը ակնհայտորեն ավելի շռայլ է, քան ընդհանուր համակարգինը:

3. Բացառիկ ամբարտավանություն, խուլիգանական վարք, ծեծի ենթարկելու մոլագար կիրք:

4. Նկարահանող սարքերից խուսափման տակտիկա:

5. Հայհոյանքը որպես սադրանք օգտագործելու ձեռագիր:

6. Կազմակերպված հանցավոր խմբի հատկանիշներ, այդ թվում հարց լուծող, լավ տղա սինդրոմով տառապող անձանց ինքնակայացում բազուկների օգնությամբ:

7. Քաղաքական գործընթացներին ծեծով մասնակցելու հրահրում:

Թեման շարունակելու համար ցանկանում եմ ընդգծել, որ արդեն տասն օր շարունակ ծեծուջարդի և ոչ մի դեպքում, որևէ ոստիկան հաղորդում չի տվել իր ծառայակցի դեմ։

Փաստացի ունենք վիճակ երբ ծառայակիցները հանցավոր խմբի մշակույթ են ձևավորել։

Հասկացեք մի բան, որ ոստիկանը ինքն է կրում քրեորեն պատժելի պատասխանատվություն, եթե նկատում է հանցանք իր ծառայակցի կողմից և հաղորդում չի տալիս նրա դեմ։

Հասկացե՛ք, որ ստորաբաժանման ղեկավարն ը ևս կրում է պատասխանատվություն, եթե նկատում է իր ենթակայի կողմից հանցավոր արարք, և չի ներկայացնում հաղորդում իր վերադաս մարմնին կամ դատախազություն։

Հասկացե՛ք մի բան, որ դատախազության աշխատակիցները պետք է արձագանքեն և արմատախիլ անեն մաֆիա դարձող առանձին աշխուժակներին։

Պատկերացրեք, որ գույները բնավ չենք խտացնում, իսկ երդվյալ կամ անգրագետ թերահավատներին հորդորում եմ դիտել ՀՀ ԱԺ պատգամավորի ծեծի վիդեո փաստը։

Մոտ հիսուն հոգանոց ստորաբաժանման մեջ փաստացի չի գտնվել մեկ ոստիկան, ով հաղորդում կներկայացներ պատգամավորին ծեծողների դեմ։ Սա շատ լուրջ հարց է։

ՀՀ իրավապահ համակարգը պարտավոր է ինքնամաքրվել:

Ոստիկանի համազգեստի մեջ հայտնված անձիք իրավունք չունեն մաֆիա ստեղծել իրենց պատկերացումներով։

Ոստիկանական մաֆիա չի՛ լինելու:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 453

Մեկնաբանություններ